Հաշվապահական մասնագիտացված դասընթացներ

Այսօր Հայաստանում, որպես մասնագետներ, շատ մեծ պահանջարկ ունեն հաշվապահները: «ArmRend» ուսումնական կենտրոնը, իր որդեգրած ձևաչափին համաձայն, մշակել է յ

Հաշվապահական մասնագիտացված դասընթացներ

Այսօր Հայաստանում, որպես մասնագետներ, շատ մեծ պահանջարկ ունեն հաշվապահները:
«ArmRend» ուսումնական կենտրոնը, իր որդեգրած ձևաչափին համաձայն, մշակել է յուրահատուկ ուսումնական մեթոդ՝ ձեռք բերելու այս մասնագիտությունը:
Ահա այդ մեթոդի յուրօրինակությունը.
• բացարձակապես չունենալով տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն, Դուք մեր օգնությամբ կարող եք դառնալ որակավորված մասնագետ,
• աշխատել որպես գլխավոր հաշվապահ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ դա մենք երաշխավորում ենք:

Կենտրոնում դասընթացներն անց են կացնում նրանք՝
• ովքեր ունեն տարբեր կազմակերպությունների հետ աշխատելու բազմամյա փորձ,
• տնտեսագիտական գիտությունների թեկնածուներ են,
• ունեն դասավանդման երկար տարիների փորձ,
և, իհարկե, նրանք Ձեզ մոտիվացնում են ողջ ուսուցման ընթացքում:

Այսպիսով, դասընթացն իր մեջ ներառում է՝
• Հաշվապահական հաշվառում և ստանդարտներ
• Հաշվային պլան
• Հարկային և աշխատանքային օրենսդրություն
• Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման և e-invoicing ծրագրերի ուսուցում
• Պրակտիկ հաշվապահություն համակարգչային հաշվապահական ծրագրով/ՀԾ-Հաշվապահ/ 1C

Դասընթացներն անցկացվում են ինչպես խմբակային, այնպես էլ անհատական ձևաչափով:
Բոլոր նյութերը և ծրագրերը տրամադրվում են կենտրոնի կողմից:
«ArmRend» կենտրոնում դասասենյակները մաքսիմալ հարմարեցված են ուսանողի պահանջներին, որպեսզի մեր ուսանողն իրեն զգա վստահ և շուտ ըմբռնի օրվա նյութը:
Դասընթացների տևողությունը 5 ամիս է:
Կա գնահատման համակարգ: Ամեն փուլից հետո կազմակերպվում է ատեստավորում՝ ուսանողի ուժեղ և թույլ կողմերը պարզելու համար, և շտկվում են բոլոր բացերը:
Տրվում է միջազգային ստանդարտներին համապատասխան վկայական:
Օրերն ու ժամերն ամբողջովին հարմարեցնում ենք Ձեր գրաֆիկին:

Ցանկության դեպքում, կարող եք հաճախել և սովորել դասընթացի միայն Ձեզ անհրաժեշտ հատվածը:
Ոլորտով հետաքրքրվողների համար կազմակերպվում է փորձնական բաց դաս:
Այդ դասից օգտվելու համար անհրաժեշտ է լրացնել ստորև նշված հայտը, որից հետո մեր աշխատակիցը կկապվի Ձեզ հետ՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeE8QxoguJLHZYdcap22anGAPPyVkCthXdf8PDaO96arB2xSw/viewform
Փորձնական դասի, գրանցման և այլ մանրամասների համար կարող եք կապվել մեզ հետ, մեր աշխատակիցը սիրով կպատասխանի Ձեր բոլոր հարցերին:

Մենք կօգնենք Ձեզ դառնալ բարձրակարգ մասնագետ:

Հասցե՝ Տ. Մեծ 12 (Զ. Անդրանիկ մետրոյի հարևանությամբ)

_
# hashvapahutyun, hashvapahakan das@ntacner, hashvapahakan dasyntacner, usumnakan kentron, usucum, sovorel, hc, 1c, 1s, anhatakan, xmbakayin, xmbov